Չեխուհին սեռական բռնության է ենթարկվել Գուգարքում

Գուգարքում հեծանվով զբոսնելիս մոլորվել է և հայտնվել ամայի դաշտում․․․
qnnchakan komite

2018թ. մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել առ այն, որ մարտի 1-ին մի երիտասարդ փորձել է բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ:

Հարուցվել է քրեական գործ, բացահայտվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1994 թվականին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, օտարերկրացի 28-ամյա աղջիկը Գուգարքում հեծանվով զբոսնելիս մոլորվել է և հայտնվել ամայի դաշտում, որտեղ նրան է մոտեցել մի երիտասարդ և օգտվելով շրջակա տարածքում մարդկանց բացակայությունից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ:

Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

*

*