Չարաշահումներ՝ Արմավիրի մարզում․ հարուցվել է 23 քրեական գործ

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել ․․․
qnnchakan shenq

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի տարբեր համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 23 քրեական գործ. նշված քրեական գործերից 13-ը միացվել է մեկ վարույթում:

Չարաշահումներ են արձանագրվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015-2016 թվականների ընթացքում Արմավիրի մարզի մի շարք համայնքների շահառուներին պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում։  Արմավիրի մարզային քննչական վարչությունում ստացված 23 քրեական գործերից 20-ը հարուցվել է հետաքննության մարմինների, իսկ 3-ը՝ դատախազության կողմից:

Քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված համայնքներում պետական աջակցության ծրագրի  շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումները կատարվել են յուրաքանչյուր համայնքի ղեկավարի անմիջական մասնակցությամբ։

Այսպիսով՝ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ՝ Արմավիրի մարզի 8 համայնքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ՝ Արտամետ, Սարդարապատ, Նալբանդյան, Բամբակաշատ, Ամասիա, Արաքս, Մրգաշատ,  Ջրաշեն:

*

*