Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Վահան Կարապետյանի ծեծի մասով

Ծեծի է ենթարկվել Աջափնյակում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը...
vostikanutyun

Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում պատգամավորի թեկնածու Վահան Կարապետյանի հետ միջադեպի մասով։ Այս մասին Tert.am-ին փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ոստիկանությունից չմանրամասնեցին, թե նյութեր են նախապատրաստվում մամուլի հրապարակումների՞ հիման վրա, թե ոստիկանությունում ծեծկռտուքի մասին ահազանգ է եղել։

«Նյութեր են նախապատրաստվում, այդքանը»,-շեշտեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Երեկ ուշ գիշեր դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահան)՝ նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի թիմի անդամների կողմից։

Թերթը նաև գրել էր, որ Վահան Կարապետյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

*

*