Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

Հարությունյանը նշեց, որ հարուցված քրեական գործով դեռևս կասկածյալներ չկան:
gagik-carukyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել»,- ասաց Նաիրա Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ հարուցված քրեական գործով դեռևս կասկածյալներ չկան:

*

*