Հայաստանում խստացվել է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել․․․
carahatum

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 19-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ապօրինի ծառահատումների կանխարգելմանը համապատասխան քրեական գործերով նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգմանը, ապօրինի ծառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակի  բացահայտմանը, պատասխանատվության ենթարկելու խոչընդոտող հանգամանքներին առնչվող հարցերի շուրջ:

ՀՀ գլխավոր դատախազը տվել է կոնկրետ հանձնարարություններ` ապօրինի ծառահատումների դեմ պայքարում իրավապահ մարմինների կողմից շոշափելի արդյունքներ ապահովելուն խոչընդոտող հանգամանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելու վերաբերյալ:

Կատարված վերլուծության արդյունքում քրեական հետապնդման մարմինների կողմից ձևավորվել է միասնական իրավական դիրքորոշում այն մասին, որ ապօրինի ծառահատմամբ որպես շրջակա միջավայրին պատճառված վնաս պետք է գնահատել բուսական աշխարհին պատճառած վնասի սակագների բազմապատիկներով հաշվարկվող հատուցման ենթակա արժեքը:

Միջոցառումների արդյունքում բարելավվել է ծառահատումների և փայտանյութի տեղափոխման վերահսկողության, ապօրինի անտառների կանխարգելման, այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը:

*

*