Քննչական կոմիտեն առաջարկում է անտառային ապօրինի հատումների համար ավելի խիստ պատիժ սահմանել — Երկիր Մեդիա

Քննչական կոմիտեն առաջարկում է անտառային ապօրինի հատումների համար ավելի խիստ պատիժ սահմանել

Քննչական կոմիտեն հանդես է եկել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով...
carahatum-syuniq-bnapahpanutyun

Քննչական կոմիտեն հանդես է եկել  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  նախագծով, որի նպատակն է ավելի խիստ պատիժներ սահմանել անտառային ապօրինի հատումների համար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագծի ընդունման արդյունքում անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում հատումներն արգելված ծառերը, թփերը հատելու կամ ոչնչացնելու, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելու կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար կնախատեսվեն ավելի խիստ պատիժներ, և պետությունը կապահովի մարդու իրավունքների պաշտպանության՝ իր պարտականությունը:

«ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար, սակայն այդ հոդվածի մասերի սանկցիան համահունչ չէ դիսպոզիցիայում նկարագրված գործողությունների բնույթին և ծանրության աստիճանին»,- նշված է հիմնավորման մեջ:

 

*

*