5 օրվա ընթացքում շրջակա միջավայրին հասցվել է մոտ 60 մլն դրամի վնաս

Նշանակվել է 2.360.000 դրամի չափով վարչական տուգանք
tsarahatumner

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ն ընկած  ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 33 իրավախախտում, 29-ի (12-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  2.360.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 59.208.884 ՀՀ դրամ:

*

*