Բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել ավելի քան 900 հազար դրամ

Բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է...
bnapahpanakan

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից փետրվարի 26-ից մարտի 2-ն ընկած  ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 19 իրավախախտում, 39-ի (34-ը՝ նախկինում հայտնաբերված)  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 3.620․000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 9.999.500 ՀՀ դրամ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 905.750 ՀՀ դրամ:

*

*