Երկու ԲԿ-ներում հեմոդիալիզի պարագաների գնումները չարաշահումներով կազմակերպելու կասկածանքով քրգործեր են հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության...
datakhazutyun

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում քրեական գործեր են հարուցվել երկու բժշկական կենտրոնների ծառայողների կողմից հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահմամբ կազմակերպելու դեպքերի առթիվ:

Ավելի վաղ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման և վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկանքն ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված տեղեկանքի և համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունը 2015-2018թթ. և 2019թ. սկզբում դիալիզի պարագաներ ձեռք են բերել «Ա» ՍՊ ընկերությունից՝ ընդհանուր 1 613 331 000ՀՀ դրամ արժեքով: Այդ պարագաների մաքսային արժեքը կազմել է 722 670 000 ՀՀ դրամ կամ բժշկական կենտրոններին ապրանքները մատակարարվել են մաքսային արժեքից շուրջ 2.2 անգամ թանկ գնով:

 

Մանրամասները՝ այստեղ։ 

*

*