Ոստիկանությունը վնասազերծել է բջջայիններ գողացած հանցավոր խմբին

Բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել:

Ոստիկանության Գորիսի բաժնում մարտի 27-ին կեսգիշերն անց  հաղորդում է ստացվել, որ բջջային օպերատորներից մեկի Գորիսի մասնաճյուղից գողություն է կատարվել:

Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել է, որ մարտի 26-ին՝ ժամը 23.50-ի սահմաններում, հարմարեցված գործիքով բացել են դուռը, մտել Գորիսի Գուսան Աշոտի փողոցում գտնվող մասնաճյուղ և գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոս՝ պատճառելով 1.486.000 դրամի վնաս: 

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*