Բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծելու գործողության առթիվ հարուցվել է քրգործ

Քրեական գործն ուղարկվել է դատախազություն
qnnchakan-komite

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդի ակումբների մեկում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած անձին վնասազերծելու ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը քննելու նպատակով Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սեպտեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով և զենքի գործադրման սպառնալիքով պատանդ վերցրած անձին վնասազերծելիս ոստիկանության աշխատակիցների գործողությունների իրավաչափության հարցը կքննվի այս գործի շրջանակներում: Քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար: Իսկ պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կշարունակվի քննվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում։

Օգոստոսի 29-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդի ակումբների մեկում 1986 թվականին ծնված Գոռ Հակոբյանը երիտասարդ աղջկան պատանդ էր վերցրել:

Ոստիկանությունը փորձել է տղամարդու հետ բանակցությունների միջոցով հարթել իրավիճակը, սակայն, համոզվելով, որ բանակցություններն արդյունք չեն տալիս, դիպուկահարի միջոցով վնասազերծել է նրան։

*

*