Բերման է ենթարկվել 72 անձ

Այդ թվում՝ 6 անչափահաս...
vostikanutyun,-berman-,-entarkel-masnakic,-havaq

Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի վայրերից ՀՀ ոստիկանության բաժին ապրիլի 18-ի ժամը 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 72 անձ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով Երևանի Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 6 անչափահաս. գործն ուղարկվել է նախաքննական մարմին:

*

*