10:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 37 քաղաքացի

Հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
vostikanner

Ոստիկանության բաժիններ ապրիլի 20-ի առավոտյան 10:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 37 քաղաքացի: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ապրիլի 19-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ էր արել ապրիլի 20-ի առավոտյան 08:15-ից կրկին փակել Երևանի փողոցները: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 20-ին, ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է տեղի ունենալու:

*

*