Թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը

«Ձեռքի տակ եղած իրերն են կարողացել տանել` նոութբուք, գումար...»
vostikanutyun-police

Թալանել են Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոսի տունը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը:

«Ձեռքի տակ եղած իրերն են կարողացել տանել` նոութբուք, գումար, կանացի ժամացույց. ամբողջը չեն կարողացել տանել»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Հյուպատոսի տուն ներխուժածները դեպքի վայրում գողության հետքեր են թողել:

«Տանից դուրս գալիս թողել են իրենց գործիքները»,- նշեց Սարգսյանը:

Հուլիսի 19-ին Արմեն Սարգսյանը դիմել է ոստիկանություն, իսկ նախապատրաստված նյութերը ոստիկանությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները