ԲԴԽ դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարական է տվել

Գործունեությունը շարունակելու է որպես Վճռաբեկ դատարանի դատավոր
naxshun-tavaracyan

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ Նախշուն Տավարացյանը քիչ առաջ հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:

Տավարացյանը հայտարարել է, որ իր գործունեությունը շարունակելու է որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով դիմումը հուլիսի 19-ին կայացած ԲԴԽ նիստի ժամանակ մերժվել էր:

*

*