Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվեցին

ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի համար դիմել էր առաջին ատյանի դատարանի 11 դատավոր
datavor

Դատավորների ընդհանուր ժողովը քիչ առաջ ամփոփեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները։

ԲԴԽ անդամներ են ընտրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի համար դիմել էր առաջին ատյանի դատարանի 11 դատավոր՝  Դավիթ Բալայանը, Անահիտ Թումանյանը, Վահե Խալաթյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արգիշտի Ղազարյանը, Մեսրոպ Մակյանը, Սուրեն Մնոյանը, Ռուբեն Վարդազարյանը և Ելենա Քոչարյանը։

Այս պահի դրությամբ ԲԴԽ-ն ունի 4 գիտնական անդամ և 5 դատավոր անդամ, թափուր է մնում մեկ գիտնական անդամի տեղը, որը պետք է ընտրի ԱԺ-ն։

*

*