ԲԴԽ-ն կասեցրել է Նախշուն Տավարացյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել...
naxshun-gtavaracyan-bdx

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: ԲԴԽ-ի հայտարարության մեջ ասված է, որ լիազորությունների դադարեցման հիմքերից է նրա հրաժարականը:

«Նախշուն Տավարացյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 22.07.2019-ից դադարել են»,-ասված է հայտարարության մեջ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 19-ին:

*

*