ԲԴԽ-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում ԵՄ ներկայացուցիչների հետ

Խորհրդի նախագահը շեշտեց, որ ԲԴԽ-ն բաց է և պատրաստակամ դատական իշխանությանն առնչվող ցանկացած հարցի քննարկման համար
bdkh-em

Սեպտեմբերի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյին և ԵՄ միջազգային գծով օգնական Իրինա Մովսեսյանին:

ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության շուրջ գործնական երկխոսության, դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղությունների մշակման և դրանց իրագործման համար Եվրոպական միության հնարավոր ներգրավվածության և Խորհրդի հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր:

Խորհրդի նախագահը շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը բաց է և պատրաստակամ դատական իշխանությանն առնչվող ցանկացած հարցի քննարկման և արդյունավետ համագործակցության համար:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարն իր հերթին ընդգծեց դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին Եվրոպական միության հնարավոր աջակցության և Խորհրդի հետ հետագա համագործակցության զարգացման պատրաստակամությունը:

*

*