Հայաստանի 2017 թ. լավագույն դատավորները

Ավարտվել է նաև Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրությունը:
dat

Հայաստանում նախորդ տարվա լավագույն դատավորների անուններն արդեն հայտնի են. դատական իշխանությունն ընտրել է, թե ովքեր են քրեական, քաղաքացիական և վարչական գործեր քննող նախորդ տարվա լավագույն դատավորները: Ավարտվել է նաև Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը՝ տեղեկություններ փոխանցելով մարտի 1-ին ժամը 11:00-ին մեկնարկած դատավորների ընդհանուր ժողովից:

Ժողովի օրակարգում ընդգրկվել են մի քանի հարցեր՝ տարվա լավագույն դատավորների մրցանակների շնորհումը, Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության քվեարկության կազմակերպման հարցերը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշման նախագծի քվեարկումը և ընդունումը, ԲԴԽ-ի առաջին կազմի դատավոր անդամների ընտրությունը: Դատավորների ընդհանուր ժողովում ընդգրկված են եղել նաև այլ հարցեր:

Արման խաչատրյանի խոսքով՝ արդեն կայացել է տարվա լավագույն դատավորի ընտրությունը և մրցանակների հանձնումը: Քաղաքացիական գործերով տարվա լավագույն դատավոր են ճանաչվել Աննա Փիլոսյանը, Նորա Կարապետյանը, Արթուր Ստեփանյանը, Սերգեյ Սահակյանը և Էդգար Հովհաննիսյանը:

Քրեական գործերով տարվա լավագույն դատավորներ են ճանաչվել Ռոբերտ Պապոյանը, Դավիթ Սարգսյանը, Արսեն Սարդարյանը, Նապոլեոն Օհանյանը, իսկ վարչական դատարանի դատավորներից՝ դատավոր Մերի Համբարձումյանը:

*

*