Փախուստի դեպքերը կանխելու համար պետք է կիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ. փոխնախարար

Քրեակատարողական համակարգի ռազմավարական ծրագրի մասին խոսել է Սուրեն Քրմոյանը:
bant

Հոկտեմբերի  12-ին լրագրողների հետ հանդիպմանը քրեակատարողական համակարգի 2018-2038 թթ. ռազմավարական ծրագրի մասին է խոսել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Ինստիտուցիոնալ պատշաճ համակարգ ապահովելու համար պլանավորվում է քրեակատարողական հիմնարկները օպտիմալացնել և արդիականացնել: «Փախուստի դեպքերը կանխելու համար պետք է կիրառվեն ժամանակակից տեխնոլոգիաներ: Նախատեսվում է ինչպես գործող կառույցների վերակառուցում, այնպես էլ նորերի կառուցում: Ռազմավարության մեջ ամրագրված են նաև հիվանդանոցային բուժօգնության բարելավմանն ուղղված միջոցառումներ»,-ասաց Քրմոյանը:

Կլինի նաև քրեակատարողական ծառայության և հիմնարկների կառավարման փոփոխություն: Կարևորվել է նաև վերասոցիալականացման կոմպոնենտը, որպեսզի կանխվի կրկնահանցագործությունը, և անձանց պատրաստեն ապրելու հանրության մեջ:

Սննդի մատակարարումը և այլ գործողությունները պետք է իրականացնեն պատվիրակված մասնավոր սուբյեկտները, որպեսզի ապահովվի թափանցիկություն:

*

*