Բանկոմատից գողությունը կանխել է դրամանիշերի վրա ներկ լցնող համակարգը

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
bankomat-nerk

ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը դեկտեմբերի 5-ին ահազանգ է ստացել, որ Բագրատունյաց փողոցի բանկոմատներից մեկը կոտրել են։

Պարզել է, որ նույն օրը ժամը 3-ից 8։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք կոտրել են չգործող ճաշարանի դռան փականը, մտել ներս և փորձել են կոտրել բանկոմատն ու փող հափշտակել։
Նրանք իրենց կամքից անկախ չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ գողության պահին հատուկ ներկը լցվել է բանկոմատի փողերի վրա։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

*

*