«Oրենքը երկարաձգվում է վերջին անգամ». Արփինե Հովհաննիսյան

Բանակից խուսափել ցանկացողների մասին...
arpine-Aj

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած  անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը երկարաձգվում է վերջին անգամ և գործելու է մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը:

ԱԺ-ում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

«Մենք կարծում ենք, որ այս օրենքը կարողացել է հանդիսանալ բանակից խուսափել ցանկացողների համար հնարավորություն: Դրա համար մենք առաջարկում ենք, որ այն դուրս գա իրավական համակարգից: Մենք հեղինակների հետ քննարկումների արդյունքում եկել ենք համաձայնության այդ հարցում, նաև որոշակիորեն բարձրացրել ենք վճարի շեմը»,- ընդգծեց Զաքարյանը:

«Oրենքը երկարաձգվում է վերջին անգամ: 2019թ. դեկտեմբերի 31-ից հետո արդեն զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառվելու է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, նրանք այլևս լեգալ հիմքեր չեն ունենա գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու համար»,- ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

*

*