Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ

«Դուք իրականացնում եք կարևոր ծառայություն»
Bako-Sahakyan-ayc-mataghis

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Դուք իրականացնում եք կարևոր ծառայություն՝ ուղղված մեր պետության ու ժողովրդի անվտանգության ապահովմանը, քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների պաշտպանությանը՝ նպաստելով հասարակության կայուն ու բնականոն զարգացմանը: Դա պահանջում է մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ, սկզբունքայնություն, անմնացորդ նվիրվածություն հայրենի երկրին:

Պետությունն այսուհետ ևս կանի հնարավորը ազգային անվտանգության մարմինների ծառայողների աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ»:

*

*