Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգվել է

Բաբայանը չի ցանկացել ներկա գտնվել դատական նիստին:
samvel-babayan

Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով: Այս մասին ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նրա խոսքով` Սամվել Բաբայանը չի ցանկացել ներկա գտնվել դատական նիստին:

«Գործը նախաքննության փուլում է»,- ասաց դատապաշտպանը:

Սամվել Բաբայանը ձերբակալվել էր մարտի 20-ին Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

 

*

*