Ազատության հրապարակում հնչեցված սպառնալիքների փաստով ոստիկանությունը ստուգում է իրականացնում

Երեկ Ազատության հրապարակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը
vostikanutyun

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։

Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։

Երեկ Ազատության հրապարակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների հանրահավաքը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն հայտարարել է, որ կապ չունի ոչ հանրահավաքի կազմակերպիչների, ոչ էլ հանրահավաքի հետ:

*

*