2 տարվա ազատազրկում՝ կրկնակի քվեարկելու փորձ կատարած քաղաքացուն

․․․բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
tim-yntrutyunner

Ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարեու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ դատախազի ներկայացած հերթական բողոքն է բավարարվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:

2017 թվականի ապրիլի 3-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ: Շիրակի մարզի Ամասիա գյուղի բնակիչ Դավիթ Ալեքսանյանը 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 18:47-ին, Ամասիայի թիվ 30/37 ընտրատեղամասում անցկացվող ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկելուց րոպեներ անց մուտք գործելով ընտրատեղամաս, կրկին քվեարկություն կատարելու դիտավորություն ունենալով՝  մոտեցել է նույն տեխնիկական սարքի օպերատորին և ներկայացրել անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ  համապատասխան սարքի միջոցով արձանագրվել է նրա կողմից կրկնակի քվեարկություն կատարելու փորձ:

Դավիթ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Դատական ակտը ՀՀ Շիրակի մարզի դատախազի կողմից պատժի մասով բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

Քննելով բողոքը՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը բավարարել է այն, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը  ճանաչել անթույլատրելի և նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում երկու տարի ժամկետով:

*

*