ՀՀ ներմուծվող հեղուկ վառելիքը գողացող մաքսավորները մեղավոր են ճանաչվել

Պարբերաբար հափշտակել են տարբեր քանակության հեղուկ վառելիք
dat

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թ.-ի օգոստոսի 21-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Այրում-Ջիլիզա բաժանմունքի մասնագետ Գ.Փ-ն, Այրում-Ջիլիզա մաքսակետի կշեռքավարներ Ս.Ա-ն, Ռ.Ղ-ն և Ա.Ս-ն:

Նրանք 2014 թ.-ի դեկտեմբերից մինչև 2015 թ.-ի փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում երկաթուղով ՀՀ ներմուծվող հեղուկ վառելիքի շարժակազմերից վառելիքի չափագրման և վագոնների կապարակնքման ընթացքում պարբերաբար հափշտակել են տարբեր քանակության հեղուկ վառելիք, որի մի մասը՝ 495 լ բենզինը, հայտնաբերվել էր ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված զննությունների արդյունքում:

*

*