Այնթապ գյուղի տներից մեկում հարեւանները տունը շրջափակել են ու ոստիկանություն ահազանգել․ գողին բռնել են հանցանքի վայրում

Հարևանները պատուհանի վրա ոտնահետքեր էին նկատել...
goghutyun

Դեկտեմբերի 13-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկը գող է մտել։ Հարևանները պատուհանի վրա ոտնահետքեր էին նկատել, տունը շրջափակել էին ու ոստիկանություն ահազանգել:

Անմիջապես դեպքի վայր էին մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները։

Քիչ անց վերադարձել է տանտերը, տունն ամբողջությամբ խառնված է եղել, իսկ հյուրասենյակում՝ արդեն ոստիկանների հսկողությամբ՝ իրեն անծանոթ տղամարդու է նկատել։

Տուժողից ընդունվել է հաղորդում: Պարզվել է, որ բնակարանային գողություն կատարելու պահին հայտնաբերված 46-ամյա տղամարդը Երևանի բնակիչ է։ Նա ձերբակալվել է:

Նախաքննությունը վարում է Մասիսի քննչական բաժինը:

*

*