Աղբամաններ այրած կինը հայտնաբերվել է

Մարգարյան ծննդատան դիմացի այգում նկատել են, որ աղբամաններ են այրվում
axbaman,-ayrum

Հուլիսի 14-ին, ժամը 4.10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը, ժամը 3.50-ին, Մարգարյան ծննդատան դիմացի այգում նկատել են, որ աղբամաններ են այրվում և նշված վայրից դեպի Մաշտոցի պողոտա է քայլում մի կին, որը ոստիկանության ծառայողներին նկատելով` դիմել է փախուստի:

Ժամը 3.55-ին ոստիկանները նշված վայրից կնոջը, աղբամաններն այրելու կասկածանքով, ներկայացրել են բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

 

*

*