Ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Գործի քննությունը հանձնված է քննչական կոմիտեին
vostikanutyun-police

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը yerkirmedia.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր ցերեկը ինքնակամ ոստիկանություն է ներկայացել նախորդ գիշեր Երևան քաղաքի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանը։

Այլ մանրամասներ Էդգար Ջանոյանը չհայտնեց՝ վերահաստատելով միայն, որ քիչ առաջ հիվանդանոցում մահացել է վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը, իսկ գործի քննությունը հանձնված է քննչական կոմիտեին։

*

*