Վրաց-ռուսական սահմանին ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել

Հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 262 հոդվածի առաջին մասով:
avtobus

Նոյեմբերի 22-ին Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ քաղաքացի Դ.Գ.-ի հսկողության տակ գտնվող ավտոբուսի մանրակրկիտ զննումից հետո հայտնաբերել են թմրամիջոցներ՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ: Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից «Ալիք մեդիային» հայտնել են, որ ձերբակալված է երեք անձ, որից մեկը վարորդն է, երկուսը՝ հավանաբար, ուղևորներ: Գործը հետագա ընթացքի համար ուղարկվել է ՆԳՆ Կազբեգիի քրեական ոստիկանության վարչություն: Հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 262 հոդվածի առաջին մասով: Ընթանում է համապատասխան փորձաքննություն, կատարվում են քննչական գործողություններ:

*

*