Պարանոցի շղթան գողանալու պահին փորձել է դիմադրել ու դանակահարվել է

Տուժած քաղաքացին առայժմ ի վիճակի չէ ցուցմունքներ տալ։
danakaharutyun

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:40-ին, բժշկական կենտրոնից  հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային հատվածի ծակած-կտրած վերք, հետին անոթային գծով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ.:  Վերջինս հայտնել է, որ նույն օրը փողոցում իր պարանոցի շղթան գողանալու պահին փորձել է դիմադրել, որի ժամանակ էլ դանակահարվել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Տուժած  քաղաքացին առայժմ ի վիճակի չէ ցուցմունքներ տալ։

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ

*

*