Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա

Նշված տարածքում հայտնաբերվել են նաև 8 հատ ստվարաթղթե տուփ։
tushonka

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները հունիսի 21-ին համատեղ  իրականացված ստուգման արդյունքում Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի  բաժին» գրառմամբ 25 հատ մսի և 229 հատ տարբեր տեսակի պահածոների դատարկ տարաներ:

Նշված տարածքում հայտնաբերվել են նաև 8 հատ ստվարաթղթե տուփ՝ «Գյումրու թիվ 20 դպրոց գուլպաներ»,  «Գյումրին Ձեզ  հետ է», «Հայ զինվորին», «Պատիվ Հայ զինվորի», «Զինվորի բաժին»  գրառումներով:

*

*