Աշտարակի խճուղում ականանետ է հայտնաբերվել

Անհայտ քաղաքացին հայտնել է, որ Վահագնի թաղամասի մոտ «Մուխա» է թողել...
mukha

Հուլիսի 25-ինժամը 12.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Վահագնի թաղամասի մոտ «Մուխա» է թողել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի խճուղու Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի պարսպի հարակից հատվածում հայտնաբերել է «ՌՊԳ-18» (Մուխա) տիպի ականանետ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

*

*