Արզականի ղեկավարը փոխհատուցում ստացած բնակիչներից գումարներ է հավաքել. կատարվում է քննություն

Մեղադրանք է առաջադրվել Արզական համայնքի ղեկավարին և նրա տեղակալին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:
qnnchakan-komite

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեականգործով մեղադրանք է առաջադրվել Արզական համայնքի ղեկավարին և նրա տեղակալին՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Արզական համայնքի ղեկավար Ն.Մովսեսյանը ղեկավարել է 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով գյուղացիներին պատճառված վնասը գնահատելու համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքները՝ պետությանկողմից տրամադրվող փոխհատուցման չափը որոշելու նպատակով։

Հանձնաժողովն առանց պատշաճ չափագրումներ կատարելու պատճառված վնասի իրական ծավալներն ուռճացրել է ևդրանց հիման վրա կազմել հավելագրված տվյալներով կեղծ ակտեր: Նշված ակտերի հիման վրա՝ Կոտայքիմարզպետարանի կողմից տրամադրվել է նյութական փոխհատուցում, ինչը բաժանվել է 34 բնակիչների միջև։

Ինչպես տեղեկացրին Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝ համայնքի ղեկավարի ցուցումով նրա տեղակալը փոխհատուցում ստացած բնակիչներից հավաքելէ գումարներ՝ փոխհատուցման ցուցակում չըդնգրկված, սակայն քամուց տուժած գյուղացիներին փոխանցելու պատրվակով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արզական համայնքի ղեկավար Ն.Մովսեսյանին և նրա տեղակալՊ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ինմասերով: Վերջիններս առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչել։ Պետությանը պատճառված վնասնամբողջությամբ վերականգնվել է։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

*

*