ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման գործով

Ես թաքուն որևէ բան չեմ անում...
vanecyan-khachatryan

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը  ՀՔԾ պետի հետ հեռախոսազրույցի հայտնի գաղտնալսման գործով հարցաքննվել է:

ՀՀ խորհրդարանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ  այս մասին լրագրողներին ասաց ԱԱԾ տնօերեն Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը  հարցաքննությունից մանրամասներ չհայտնեց, ասաց միայն, որ նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին փաստաթուղթ է ստորագրել:

«Տեխնիկայի դարում միշտ մի բան մի քայլ առաջ է լինում, տեխնիկայի մեջ խոցելի տեղեր են լինում: Ես թաքուն որևէ բան չեմ անում, ես խոսում եմ և կարող եմ պատասխան տալ ցանկացած ասածիս և արածիս մասին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ բոլոր հարցերի պատասխանները  կտա նախաքննությունը: Նա շեշտեց, որ քանի որ գործը վերաբերում է անմիջականորեն իրեն, ինքը դրան չի խառնվում:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հաշիվների վրա դրված կալանքին՝ ԱԱԾ տնօրենն ասաց, որ կալանքը չի հանվել:

*

*