Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ դեպքով հարուցել է քրեական գործ

Հոդվածը վերաբերում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին
datavor-dataran

Հատուկ քննչական ծառայությունը Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ  միջադեպի վերաբերյալ նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Հիշյալ հոդվածը վերաբերում է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ դատավորի մասնակցությամբ միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 26-ին. Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած ճանապարհ է խնդրել «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն նա դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա: 

*

*