Արթուր Աղաբեկյանը ոչ կասկածյալի, ոչ վկայի կարգավիճակ չունի. ՀՔԾ — Երկիր Մեդիա

Արթուր Աղաբեկյանը ոչ կասկածյալի, ոչ վկայի կարգավիճակ չունի. ՀՔԾ

Խուզարկություն է կատարվել Մանվել Գրիգորյանի գործի շրջանակում
hqc

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը  yerkirmedia.am-ի հետ զրույցում նշեց, որ Արթուր Աղաբեկյանի տանը խուզարկություն է կատարվել Մանվել Գրիգորյանի գործի շրջանակում, սակայն նա չունի ոչ կասկածյալի, ոչ վկայի կարգավիճակ:

Նշենք, որ հուլիսի 13-ին ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Արցախի հերոս, նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանի հայրական տանը, դրան հարակից շինություններում, Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում և «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում: Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ընդամենը մեկ ТОЗ հրացան, որը պատկանել է Արթուր Աղաբեկյանի հայրիկին:

 

*

*