Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
vostikanutyun

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արթիկի ոստիկանապետ Խորեն Բարխոյանն ազատվել է աշխատանքից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արթիկի ոստիկանապետի պաշտոնն այս պահին թափուր է: ՀՀ ոստիկանապետի հրամանով փոփոխություններ են տեղի ունեցել նաև Արարատի և Արմավիրի բաժիններում: Արմավիրի բաժնի պետ Դավիթ Սարգսյանը նշանակվել է Արարատի բաժնի պետի պաշտոնում, իսկ Արարատի բաժնի պետ Համլետ Ղամբարյանն՝ Արմավիրի:

*

*