ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնում Գևորգ Կոստանյանին կփոխարինի Արտակ Ասատրյանը

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ կարող է նշանակվել ՀՀ այն քաղաքացին, ով...
artak-asatryan

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչին այսուհետ կնշանակի և պաշտոնից կազատի վարչապետը՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ: Նման որոշում ընդունվեց կառավարության նիստում։

Որոշման մեջ նշվում է նաև, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին և անգլերենին կամ ֆրանսերենին:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին կփոխարինի Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը։

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

*

*