Ինքնավնասման փորձ ու ծեծկռտուք դատարանում` պատգամավորի թիկնապահի գործի քննության ժամանակ

ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստի ընթացքում այսօր...
kentron

aravot.am — Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստի ընթացքում այսօր կանխվեց ամբաստանյալներից մեկի ինքնավնասման փորձը:

Նիստը դեռ չսկսված` ամբաստանյալներից մեկը, ըստ կարգադրիչներից մեկի, անսպասելի փորձեց երակները կտրել, ինչը փորձեց կանխել ոստիկանը: Արդյունքում դատական նիստերի դահլիճում ծեծկռտուք սկսվեց: Ամբաստանյալները հարձակվեցին ոստիկանների ու կարգադրիչների վրա: Նիստերի դահլիճից հեռացվեցին նիստին ներկա գտնվողները, դատական նիստը հետաձգվեց:

Aravot.am-ը նկատեց, որ նշված գործով դատական նիստերի դահլիճից դուրս եկող կարգադրիչներից մեկի վերնաշապիկը արյունոտ էր:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015թ սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 07:00-ի սահմաններում: Երեւանի Մաշտոցի պողոտայում Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը ծեծի էին ենթարկել իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գեւորգ Մարգարյանին:

Փողոցով անցնելիս` տղաների ծեծկռտուքը նկատել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել երիտասարդների խմբին:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները