Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանքի հարցով դատարանի վճիռը կհրապարակվի վաղը

Այս մասին հայտնել է Ռուբեն Մելիքյանը։
arsen-babayan

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանքի հարցով դատարանի վճիռն այսօր չի հրապարկվել։ Վերջնական պատասխանն արդեն հայտնի կդառնա վաղը՝ 12։00-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ռուբեն Մելիքյանը։

Դատական նիստը մեկնարկել էր դեռ երեկ, երբ պաշտպանները բողոքարկել էին համաներման տակ ընկնող հոդվածով Արսեն Բաբայանին ձերբակալելու Հատուկ Քննչական ծառայության քննիչի որոշումը։ Նախօրեին դատարանը նիստը հետաձգել էր հաջորդ օրը, որից հետո Հատուկ Քննչական ծառայությունում Արսեն Բաբայանին վերագրվող արարքը խստացվել էր եւ նրան արդեն մեղադրանք էին առաջադրել մի հոդվածով, որը համաներման շրջանակներում չէր։ Այսօր արդեն դատաքննությունը ընթացել է ինչպես նախկին մեղադրանքի եւ քննիչի միջնորդության բողոքարկման, այնպես էլ նոր մեղսագրվող հոդվածով կալանքն իբրեւ խափանման միջոց ընտրելու հարցով։

 

*

*