«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

․․․նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով:
vostikanutyun3 (1)

Երևանի ավագանու ընտրություններում ընտրական խախտումների մասին ահազանգեր և որոշակի տեղեկատվություն ունենալու մասին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները Երևան քաղաքի դատախազությունից ուղարկվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա հավելել է, որ դրանք ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել  հայտարարություններում նշվող հանգամանքներն ստուգելու նպատակով:

*

*