Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը հետաձգվել է

Դատական նիստը կկայանա 17-ին:
armen-gevorgyan1 (1)

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ,  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ դատականը նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չի ստացել:

«Մենք չենք ստացել բողոքի օրինակը և հնարավորություն չենք ունեցել նաև գրավոր առարկություններ պատրաստելու համար: Այդ իսկ պատճառով դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել, դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը տրամադրել, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա բողոքին»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 17-ը ժամը 12:00-ն:

*

*