Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն էր ներկայացրել․․․
armen-gevorgyan

2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար,  նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այդ մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ, որը դատարանը մերժեց:

Հիշեցնենք, որ դեռ 2018-ի օգոստոսին Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին:

*

*