Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից

Հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջը:
armen-bektashyan2

Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Արմեն Բեկթաշյանը: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 2-րդ մասի համաձայն՝ խնդրում եմ դադարեցնել իմ լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում:

Միաժամանակ խնդրում եմ դիմումս քննարկել Բարձրագույն դատական խորհրդի առաջիկա նիստում»,- ասված է հրաժարականի տեքստում:

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը մայիսի 24-ին հրաժարական տվեց: Նրա հրաժարականից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել էր Գևորգ Դանիելյանին, սակայն հունիսի 7-ին նա ևս հրաժարական տվեց: Հունիսի 13-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը: Հունիսի 14-ին հրաժարական տվեց նաև ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը: ԲԴԽ նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է Սերգեյ Չիչոյանին:

*

*