Գլխավոր դատախազությունը ստուգում է Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները

Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Փաշինյանի թիմակիցները․․․
glkhavor-datakhazutyun

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու և իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները:

Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել հայտարարության վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները:

Հիշեցնենք, որ այսօր Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Փաշինյանի թիմակիցները ՀՀԿ գրասենյակի մոտ մոտեցել են իր աջակիցներին, մասնավորապես ընկերոջը, որ իր նախընտրական ենթաշտաբի պետերից է, և ասել, որ այլևս չգա, եթե չի ուզում աշխատանքից զրկվել:

*

*