«ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին». Արմեն Աշոտյան

ՀՔԾ-ն ձերբակալել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի օգնական Արամ Բարսեղյանին։
armen-ashotyan

ՀՔԾ-ն ձերբակալել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի օգնական Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատման մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արմեն Աշոտյանը։

«ՀՔԾ-ն քրեական գործերից մեկով քիչ առաջ ձերբակալել է իմ վարորդ, իմ օգնական, իմ ընկեր Արամ Բարսեղյանին, ում մեղադրում են պետական միջոցների վատման մեջ:

Դա արվել է մի գործի շրջանակներում, որը արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է, և այդ ընթացքում Արամը բազմիցս բացակայել է երկրից և վերադարձել՝ լավ հասկանալով, որ հետապնդման վտանգ կա:

Այն, որ իմ և իմ շրջապատի հանդեպ «կեղտ որոնելու» աշխատանքները տարվում են իշխանափոխության հենց սկզբից, ես վաղուց գիտեի: Տեսնելով, որ ուղղակի ինձ վրա գործ սարքել չի ստացվում, այս իշխանություններն անցել են իմ ընկերներին և բարեկամներին»,- մասնավորապես նշել է նա՝ ընդգծելով, որ իր մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իր անձի հետ:

*

*