Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Գևորգյանը:
armen-gevorgyan (2)

ՀՀ վերաքննիչ դատարանը Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հունվարի 29-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Գևորգյանը:

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, հունվարի 29-ին որոշումը կհրապարակվի»,- ասաց Գևորգյանը:

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։  Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել էր նաև պաշտպանական կողմը։  Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

*

*