Արդարադատության նախարարն ընդունել է GRECO-ի գործադիր քարտուղարին

Նախարարը բարձր է GRECO-ի հետ համագործակցությունը
harutyunyan-davit

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոսիտոյին:

Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ GRECO-ի հետ համագործակցությունն ու կարևորել կառույցի դերը՝ Հայաստանի հակակոռուպցիոն ոլորտում լրջագույն բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի իրականացրած քայլերը, ՀՀ դատական նոր օրենսգրքի նախագծի մի շարք կարգավորումները, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի www.e-draft.am-ի հնարավորությունները: Այս առումով նախարարն արձանագրել է, որ կայքն օրեցօր գրանցում է այցելությունների թվի աննախադեպ աճ, ըստ այդմ՝ ապահովելով հասարակության լայն շրջանակների մասնակցությունը նախագծերի մշակման գործընթացին:

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել GRECO-ի 4-րդ փուլի զեկույցով Հայաստանի Հանրապետությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:

*

*